Այս իշխանությունները պետք է հեռանան, մեր մեջք...

Ադրբեջանից և Թուրքիայից բացի ՀՀ իշխանություններն էլ են նեղվում աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող ակցիաներից, դրա մասին են վկայում մեր մի շարք ընկերների մուտքը ՀՀ արգելելը: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ երիտասարդական կառույցի անդամ Գոռ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունից որևէ ակնկալիք չունեն, քանի որ նրանք ձեռքները լվացել են Արցախից: