Այս հայտարարությունը «իրականույանը չի համապատ...

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Հանրայինի եթերում հնչեցրած հայտարարությանը՝ Ադրբեջանի կողմից օկուպացված 8 գյուղերի մասին:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է, թե այս հայտարարությունը «իրականույանը չի համապատասխանում» և«մանիպուլյացիա» է:

Երկրի ԱԳՆ-ն նշել է, թե Հայաստանը, որը ձգտում է Ադրբեջանի մերժումը՝ մասնակցել Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը, ներկայացնել որպես խաղաղության ենթադրյալ խոչընդոտ, իբր անցած տարվա դեկտեմբերից առանց պատճառի խուսափում է տարբեր հարթակներում հանդիպումներին մասնակցելուց։