Այս գործարքից ավելի քիչ գումարներ են գալիս պե...

Եկամտային հարկի վերադարձով բնակարանների գնման ծրագրի արդյունավետությանն անդրադառնալով՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ եթե ծրագրի նպատակը սոցիալական է, ապա պետք է այն շարունակվի։ Սակայն եթե մենք ծրագրին նայում ենք որպես բիզնես ուղղության աջակցություն, ապա սխալ ոլորտ ենք ընտրել աջակցության համար։

«Երեկվա դրությամբ մենք 5.5 մլրդ դրամ ենք հետ վերադարձրել։ Իհարկե, այս գործարքից ավելի քիչ գումարներ են գալիս պետբյուջե, քան մենք վերադարձնում ենք։ Կարծում եմ, կարելի է վերանայել 55 մլրդ դրամի ֆիանսավորման շեմը՝ իջեցնելով մինչև 35 մլն դրամ»,-ասաց Անանյանն՝ ընդգծելով, որ այս պահին կառավարությունում որևէ քննարկում ծրագրի դադարեցման հետ կապված չկա։

«Բայց ես կառավարությունում նման հարց բարձրացնելու եմ՝ հասկանալու համար, թե մենք այդ բեռը տանելու ենք առաջիկայում, թե ոչ»,-նշեց ՊԵԿ նախագահը։