Այս անգամ ռազմական գործողության ընթացքով նախա...

Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական գործողությունն Ուկրաինայում ուկրաինական կողմի հետ բանակցությունների ընթացքում, հայտնել է Պեսկովը։

«Մեր կողմից նրանք զգուշացրել են ուկրաինական կողմին, որ այս անգամ ռազմական գործողության ընթացքով նախատեսված գործողությունները չեն դադարեցվի, ինչպես դա արվեց երեկ»,- ասել է Կրեմլի խոսնակը։