Այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարի վիճակը շարու...

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից:

Մեր այն հարցին, թե արդյոք նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նշեցին, որ այս պահին միայն հնարավոր է ասել, որ վիճակը կայունացել է, բայց ծանր է:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարին օրեր առաջ վիրահատել էին, որը հաջող էր անցել։