Այո, ես հավակնում եմ մասնակցությանը և հաղթանա...

Եթե լինեն ընտրություններ, ես կմասնակցեմ դրանց։ Այո, ես հավակնում եմ մասնակցությանը և հաղթանակին:

Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական հեղինակավոր լրատվամիջոցների համար այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

«Ես բավականաչափ փորձ ունեմ Հայաստանի զարգացման կանխատեսելիությունը, կառավարելիությունը և դինամիկան ապահովելու համար»,- նշեց նա: