Երկրապահի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Պնախարարը անդրադարձել օրվա խորհրդին.
Տոնոյանը նշեց՝ շարունակվում է համագործակցությունը հասարակական ամենամեծ կառույցի՝ Երկրապահի հետ՝ կարևորելով պատանի երկրապահների ծրագրերի վերափոխումը: Նախարարի խոսքով՝ միությունն ունի ՊՆ-ի աջակցությունը:
Դավիթ Տոնոյանը նաև անդրադարձավ վերջին շրջանում հակառակորդի ակտիվությանը.
«Ես իրավիճակը գնահատում եմ հարաբերական կայուն, բոլոր միջոցները ձեռնարկում են, որպեսզի այդպիսի խնդիրներ չառաջանան: Այնպես չէ, որ մենք չենք կրակում, ու շատ խիստ ենք կրակում»:
Հիշեցնենք՝ օրերս Արցախի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց:



