Այն հաշվետվողականությունը, որն ունի այս իշխան...

Ապրիլի 23-ին լրացավ Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանափոխոթյան մեկ տարին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը, Politik.am-ի հետ զրույցում անդրադառնալով անցած մեկ տարվան, փորձեց ամփոփել նոր իշխանությունների գրանցած արդյունքներն ու հնարավոր զարգացումները :

Պատգամավորի հավաստմամբ`ժողովրդին իրապես վերդարձվել է իր իշխանությունը. «Այս մեկ տարվա ընթացում մարդիկ իրենց մաշկի վրա զգացին նախորդ տարի հեղափոխության օրերին ասված խոսքերը, թե այլևս ժողովուրդն է երկրի գերագույն իշխանությունը: Զգաց այն հաշվետվողականության շնորհիվ, որ ունի այս իշխանությունը, և որը  թերևս ոչ մի իշխանություն չի ունեցել: Այսինքն` հանրության նկատմաբ այսքան պարզ ու թափակցիկ լինելը ժողովուրդին համոզում է, որ գործադիր, դատական և օրենսդիր իշխանությունները աշխատում են իր համար:

Հրաչ Հակոբյանը վստահ է ` հաջողությամբ կավարտվի նաև տնտեսական հեղափոխության մեկնարկը: Պատգամավորը առանձնացրեց նաև որոշ գործողություններ, որոնք հիմա տեղի են ունենում` կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար, ինչու չէ նաև որոշ ճյուղերում նկատվող փոփոխություններ` մասնավորապես ոստիկանների, բուժաշխատողների, շուտով նաև զինվորականների և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում: 

#Մեկ_տարվա_ամփոփում Politik.am-ը սկսում է նոր շարք՝ նոր իշխանությունների 1 տարվա աշխատանքների ամփոփում: Վերոնշյալ հեշթեգով կարող եք գտնել թեմային առնչվող բոլոր հրապարակումները:

ԱՆՆա Հովհաննիսյան