Այլևս ոչ մի անվերջ պատերազմ, այլևս ոչ մի անարդար պատերազմ, այլևս ոչ մի Լիբիա, այլևս ոչ մի Աֆղանստան չկան, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամերիկացի ժողովրդին ուղղված իր ուղերձում։
«Իմ ուղերձն է Թրամփին՝ այոˊ խաղաղությանը, այոˊ խաղաղությանը», - ասել է Մադուրոն:
Հիշեցնենք, որ այսօր Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է Վենեսուելայում թմրավաճառների դեմ նոր գործողություն մեկնարկի մասին: Նա նշել է, որ Վենեսուելայի ափերի մոտ ԱՄՆ ռազմանավեր են տեղակայվել:



