«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի անկախության տոնի առիթով Արցախի ներկայացուցչությունում նախօրեին տեղի ունեցած հանդիսավոր նիստը նախորդ տարիների համեմատ սակավամարդ է եղել: Խորհրդարանի հանդիսավոր նիստին մասնակցել են «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանն ու Արեգա Հովսեփյանը, «Հայաստան» դաշինքից` Արթուր Խաչատրյանը, ՀՀԿ-ից՝ Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանն ու Տիգրան Աբրահամյանը, ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանը, Դեմկուսից` Արամ Սարգսյանը, Ապրելու երկիր կուսակցությունից Սյուզաննա Ավետիսյանը։
Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը կամ այդ թեմայով խոսելը: Քանի որ իշխանությունները չեն դադարում սպառնալիքներն արցախցիների հասցեին եւ Արցախի էջը փակելու ուղղությամբ, անգամ Արցախի ներկայացուցչության շենքի հարցն է օդում կախված, որի ճակատագիրը պարզ կլինի մինչեւ տարեվերջ: Թերեւս այս ճնշումների հետեւանքն է, որ մասնակիցների թիվը համեստ է եղել: Իսկ Արցախի նախագահի եւ խորհրդարանի նախագահի պաշտոնների համալրման թեման էլ չի արծարծվել, որոշել են դրան անդրադառնալ առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանը կամաց հասնում է իր նպատակին:



