Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ աղբահանության խնդրին․
«Մենք պետք է ձեռք բերենք տեխնիկա, մրցույթ է հայտարարվել, բայց եղել է բողոքարկում, ինչն էլ երկու ամսով հետ է գցել մեր գործերը։ Մենք դիմել ենք դատարան, վարույթ է հարուցվել, սա նույնպես երկու ամսով հետ է գցել պրոցեսը։ Մի ամբողջ համայնք անհիմն բողոքի պատճառով աղբահանության հարցում հետ է ընկել։ Սանիթեքը, տեսնում ենք, չի կարողանում նորմալ սպասարկել մեր քաղաքը», - ասաց քաղաքապետը։
Նա միաժամանկ նշեց, որ Երևանում Նա միաժամանկ նշեց, որ Երևանում գույքագրվում են բոլոր այգիները, և բոլոր կամավոր շինությունները պետք է ապամոնտաժվեն։
Անդրադարձառնալով նաև տրանսպորտի ոլորտին՝ քաղաքապետը նշեց՝ խնդիրներին վերջնական լուծումներ տրվելու են հինգ տարում, իսկ մինչ այդ լինելու են ժամակավոր լուծումներ։



