Այդ խաղաղությունը միայն իրենց մտքերի մեջ են կ...

Երասխի դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ եթե ուզում ես խաղաղություն, ապա պետք է կարողանաս պաշտպանել այդ խաղաղությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Մենք ունենք հարևաններ, որոնք արդեն երկար տարիներ միայն ուժի սպառանալիքի միջոցով են հարցեր լուծում և վերջին իրադարձություններից հետո էլ Թուրքիան և Ադրբեջանը ակնհայտ տանում են այն գիծը, որ բոլոր տեսակի հարցերն այլևս աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունեցել և ամեն ինչ կարելի է լուծել պատերազմով, ուժի պարտադրանքով։ Նախկինում եթե մենք գնում էինք բանակցելու այդ բանակցությունները պետք է զուգորդվեին ուժի ցուցադրումով, հիմա այդ ուժը ցուցադրել են և տեսել են, որ այս կողմից այդ ուժի դեմ ուղղակի անպաշտպան իրավիճակ է և դրանից ավելի են լկտիացել»,- ասաց նա։