«Այ ագենտ, գնա ստեղից. ստեղ սուրբ տեղ է, քո տ...

Ոչ մի առնչություն չունեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողի հարցին, թե ի՞նչ առնչություն ունի  «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի գործի հետ, իր անունն է շոշափվում, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Հարցին՝ թե ի՞նչ խղճով է եկել «Եռաբլուր», նա նախ հրեց հարցը տվող լրագրողին, ապա ասաց. «Լսի, գնա ստեղից մի հատ... Ոնց՝ ինչ խղճով։ Դու հլը  խղճիդ մասին խոսի, այլ օտարերկրյա ագենտ։ Մի սադրեք էս օրով։ Գնացեք ստեղից։ Ստեղ սուրբ տեղ է, քո տեղը չի»։

Իսկ թե ի՞նչ կարծիք ունի Փաշինյան-Էրդողան հանդիպումից, մասնավորապես՝ Փաշինյանի՝ լայն ժպիտով Էրդողանի հետ շփումից, ՔՊ-ականն ասաց. «Մեր հարևանների հետ ինչքան հնարավոր է պետք է բարեկամական, կամ գոնե կառավարելի հարաբերություններ լինեն։ Ինչքան կառավարելի, անյքան մեր երկրի համար լավ»։

Նշենք, որ այսօր Արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» են այցելել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, ՔՊ-ական պատգամավորներ, նախարարներ։ Այնտեղ են նաև Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, բայց նրանք առանձին են հավաքվել։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։