Աղազարյանի օրինակը ցույց տվեց, որ իրենք նույն...

Էս մարդիկ վեց ու կես տարի է իշխանության են, մենք էլ բազմիցս ասել ենք՝ ինչ կա, գնացեք, ցույց տվեք. մի բան է, երբ իրենք որպես ընդդիմություն էին խոսում ու լրիվ այլ բան է, երբ արդեն ունեն իշխանությունն ու բոլոր գործիքները ամեն ինչ ստուգելու։  Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ակն պատգամավորների հայտարարություններին, որոնք իրենց մեղադրում են կոռուպցիայի ու թալանի մեջ:

Երեկ նաև տեսաք, որ Նիկոլ Փաշինյանի սեղանին հայտնվում է ինչ-որ գործով անցնող մարդու, այս դեպքում Աղազարյան Հովիկի հեռախոսի պարունակությունը: Այստեղ իրենք նույնիսկ ապօրինի բոլոր գործիքներն ունեն, ստուգելու ամեն ինչ ու բոլոր հնարավորությունները։ Այնպես, որ հիմա այսպես օդի մեջ խոսելով չի: Մեր քաղաքացիները, իրենց ընտրողները պետք է այդ պահանջը դնեն ու հարցնեն՝ լավ, վեց ու կես տարի անընդհատ խոսում եք, վերջում ինչ-որ բաներ պետք է ցույց տալ, չէ՞«-ասաց նա: