Ավտոերթը զգոնության կոչ է Ամուլսարի հարցով փո...

Մայիսի 11-ին Ջերմուկում տեղի կունենա  հանրահավաք հանուն Ամուլսարի փրկության: Նախքան հանրահավաքի սկսվելը Ջերմուկից խորհրդանշական ավտոերթ կմեկնարկի Արփայի կիրճի բնակավայրերով մինչև Արենի։ Հանրահավաքը և ավտոերթը խաղաղ բնույթ են կրում.

«Մեր համայնքը վերահաս վտանգներից ու ռիսկերից պաշտպանելու համար 11 ամիս օր ու գիշեր կանգնած ենք եղել դեպի Ամուլսար տանող դաշտամիջյան ճանապարհներին: Գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են Ամուլսարում մետաղական հանքի շահագործմանը դուրս են գալիս փողոց վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը ։
մեր սահմանադրական իրավունքն իրացնելիս, ի լրումն Ջերմուկ համայնքի շուրջ 3000 ստորագրությունների, կարիք ենք զգում ևս մեկ անգամ Կառավարությանն ուղերձ հղել, որ Ջերմուկ համայնքի ձայնն ու բնակիչների իրավունքները լսելի պետք է լինեն և հաշվի առնվեն որոշումների կայացման ժամանակ»- ասված է Ջերմուկի բնակիչների տարածած հազորդագրության մեջ:

Բնապահպան Նազելի Վարդանյանն ասաց, որ թեև չի կարող ասել, թե ինչ մասշտաբով կլինի ավտոերթը, սակայն ջերմուկցիներին աջակցել ցակացողները,  որքան շատ լինին այնքան նպատակահարմար կլինի. «Նպատակը հենց ջերմուկցիներին աջակցելն է, քանի որ դատարանի մի քանի վճիռներ կան, որոնցով պարտավորեցրել են այդ տղաների նկատմամբ քրեկան գործ հարուցել, ինչպես նաև սրանով փորձում են զգոնության կոչ անել Ամուլսարի հարցով փորձաքննությունը իրականացնելիս»:

Բնապահպանի խոսքով` չի կարղ ասել, թե որքանով արժանահավատ կլինի տրված եզրակացությունը , քանի որ փորձաքննությունը իրականացնողները իր մոտ վստահություն չեն առաջացնում լեռնային գոտում և մետաղական հանքերի հետ աշխատանքների փորձ չունենալու պատճառով: Ձյան պատճառով էլ չի երևում տեղի կենսաբազմազաանությունը, ինչը նույնպես խանգարում է փորձաքննությանը:

Աննա Հովհաննիսյան