
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն ջերմորեն շնորհավորել է նոր Հռոմի Լեւոն XIV պապին և նրա ընտրությունն անվանել «կարևորագույն օր» ամբողջ աշխարհի կաթոլիկների համար, հաղորդում է BBC News-ը։
«Մեր կառավարությունն անհամբեր սպասում է Ավստրալիայի և Սուրբ Աթոռի միջև ամուր հարաբերությունների շարունակմանը Հռոմի Լեւոն XIV պապի պապականության օրոք»,-ասել է նա։
Նա միաժամանակ Հռոմի Լեւոն XIV պապին հրավիրել է այցելել Ավստրալիա, որտեղ ապրում է մոտ վեց միլիոն կաթոլիկ, մասնակցելու համար 2028 թվականին երկրում անցկացվելիք Միջազգային հաղորդության կոնգրեսին։
Ավստրալացի եպիսկոպոսները ևս բարձր են գնահատել նոր Պապին՝ անվանելով նրան «համեստ, մեղմ առաջնորդ», հաղորդում է Radio National-ը։