Ավստրալիան եւ Նոր Զելանդիան նոր պատժամիջոցներ...

Ավստրալիան եւ Նոր Զելանդիան Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարելիցին նոր պատժամիջոցներ են սահմանել ռուսական ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ավստրալիան հայտնել է անձնական պատժամիջոցների մասին Ռուսաստանի 70 քաղաքացիների եւ 79 ռուսական ընկերությունների նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների մասին։ Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը նշել է, որ պատժամիջոցները կիրառվել են, մասնավորապես, Ռուսաստանի կողմից գրավված Ուկրաինայի տարածքներում օկուպացիոն իշխանությունների աշխատակիցների, ռազմարդյունաբերական, տրանսպորտային եւ ֆինանսական ընկերությունների, ինչպես նաեւ այն ընկերությունների եւ անձանց դեմ, որոնք, ըստ Ավստրալիային հասանելի տեղեկատվության, ներգրավված են Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ ռազմական համագործակցության մեջ։ Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիտերսը հայտարարել է 52 ռուսաստանցի անձանց եւ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների մասին։