Ավինյանը «քացով տվել է Զավենիչի հետևին» և ստի...

Շաբաթներ առաջ Նոր Նորքի թաղապետը իր մի քանի աշխատակիցների հետ հարձակվել է քաղաքացի Արթուր Չախոյանի վրա և դաժան ծեծի ենթարկել նրան։ Այս միջադեպից հետո «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարեց, որ թաղապետը չպետք է հրաժարական տա, քանի որ նա, ըստ իր խոսքերի, «այդ կերպ պաշտպանել է ժողովրդավարությունը»։

Այնուհետև նույն կուսակցության անդամ հանդիսացող մեկ այլ թաղապետ հայտարարեց, որ Նոր Նորքի թաղապետի հրաժարականի դեպքում իրենք ևս կհեռանան։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը շանտաժի միջոցով ճնշում էր գործադրում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության (ՔՊ) վրա այնքան ժամանակ, քանի դեռ ՔՊ-ում չէին գիտակցում, որ ամեն օր կորուստներ են ունենում։ Հանրությունն օրեցօր ավելի մեծ ատելությամբ է լցվում նրանց հանդեպ՝ նույնիսկ ավելի, քան նախկինում ամենաօդիոզ պաշտոնյաների։

Մեր տեղեկություններով՝ Տիգրան Ավինյանը կոնկրետ պահանջ է առաջադրել, որ ՔՊ-ն պետք է ամեն կերպ հասնի այդ անձի պաշտոնանկությանը։ Հակառակ պարագայում նա վստահեցրել է, որ քաղաքը կառավարելը կդառնա անհնար, քանի որ կստացվի, որ ինքն աշխատում է Արամ Սարգսյանի համար։

Այս մեսիջներն իրենց հասցեին են հասել, ինչի արդյունքում Արամ Սարգսյանին ստիպել են «թքածը լիզել»՝ հեռացնելով Նոր Նորքի թաղապետին։ Այժմ Արամ Սարգսյանը մի փոքր նեղացած է, քանի որ Տիգրան Ավինյանը կարողացել է «քացով իր հետևից տալ» ու ստիպել նրան շարժվել իր պահանջած ուղղությամբ։