Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջն...

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մետրոյի «Աջափնյակ»  կայարանի կառուցումը համարել է Երևանի քաղաքապետարանի ամենամեծ առաջնահերթությունն ու ամենակարևոր ծրագիրը։

Տիգրան Ավինյանն այս մասին ընդգծել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը։

«Այսուհետ, շաբաթական ռեժիմով, այսինքն՝ երկուշաբթի օրերին, առաջինը, ինչ պետք է զեկուցվի այս դահլիճում, վերաբերելու է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հետ կապված գործընթացին, մինչև բուն իրական շինարարությունը կսկսենք»,- հանձնարարել է քաղաքապետը՝ պահանջելով ամենշաբաթյա կտրվածքով այդ ուղղությամբ ունենալ կատարված աշխատանք ու համապատասխան զեկուցելու նյութ։