«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՔՊ մեր աղբյուրները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է ընկել երեւանյան վերջին քարոզարշավից հետո, եւ քաղաքացիների բացահայտ բոյկոտին ու բացասական վերաբերմունքին արժանանալուց հետո թիմում հիմա քննարկում են իրենց առաջիկա քայլերը։ Մասնավորապես՝ քավության նոխազ դարձնել Երեւանի քաղաքապետին, թե Տիգրան Ավինյանի վատ աշխատանքի հետեւանքն է, որ Երեւանն իրենց մերժում է։
Ի դեպ, երեւանյան շրջագայությանը ոչ ամբողջ կազմով էին ներկա, ինչը նույնպես վկայում է, որ նախապես չեն պլանավորել, եւ շատերը մարզ են մեկնած եղել՝ փրկվելով այդ խայտառակությանը մասնակից դառնալուց։ Մենք տեղեկացանք, որ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլից հետո էլ ՔՊ-ականները շարունակելու են հանդիպումների շարքը։ Որոշել են հատկապես հանդիպումներ կազմակերպել Երեւանում, որ բարելավեն իրենց անմխիթար վարկանիշը, բայց թե ինչ ֆորմատով՝ առայժմ հայտնի չէ։



