Հայաստանում անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը: Այս մասին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ընթացքում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«Ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են սկսում օգտվել անկանխիկ վճարումներից ու հետվճարից: Եթե նախկինում 400 հազարից պակաս էր օգտվողների թիվը, այսօր արդեն 400 հազարն անցել ենք»,- նշեց Թորոսյանը:
Նախարարը հավելեց՝ ավելացել է նաև միջին հետվճարի չափը:
«Նախկինում 4100 դրամ էր մոտավորապես, դարձել է 4400 դրամ, քաղաքացիները հասկանում են դրա կարևորությունն ու օգտվում են այդ ծրագրից: Հունվարին կզգանք ավելացումը նաև հետվճարի տոկոսի ավելացման»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Հանրապետությունում հունվարի 1-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին տրամադրվող հետվճարի չափը դարձել է 20 տոկոս։



