Ավելի քան 2 ժամ տևած Փաշինյան-Ալիև հանդիպումն...

Աբու Դաբիում ավելի քան 2 ժամ տևած Փաշինյան-Ալիև հանդիպումը որոշ ժամանակով ընդմիջվել էր: Այս պահի դրությամբ հանդիպումը կրկին վերսկսվել է:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Աիլիևի հանդիպումը կայանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակներում։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբի էր ժամանել հուլիսի 9-ին։ ՀՀ վարչապետը նույն օրը հանդիպել էր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։