Ավելի լավ է վճարովի բուժվել, քան՝ անվճար մեռն...

Բնակչության համար գաղտնիք չէ, որ բժշկական ոլորտում անվճար մատուցվող ծառայությունները որակապես զիջում են վճարովի ծառայություններին, չնայած պետությունը փոխհատուցում է այդ ծառայությունները և դրանք մատուցող բուժաշխատողները ստանում են գումար դրա համար: Այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Բադալյանի խոսքերով, վերոնշյալ խնդիրը կա բժշկության գրեթե ամբողջ ոլորտում. «Այսպիսի նույնիսկ խոսք է առաջացել, որ ավելի լավ է վճարովի բուժվել, քան՝ անվճար մեռնել: Դա ամեն դեպքում անհիմն չէ»: