Ավարտվել է Արցախում տեղակայված խաղաղապահ անձն...

ՌԴ ՊՆ-ն հերթական տեղեկագիրն է հրապարակել Ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների մասին, որում ասվում է.

«Վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակներում Շուշիի շրջանում փակվել է մեկ դիտակետ։

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է տասը հենակետ և 16 ժամանակավոր դիտակետ։

Ավարտվել է խաղաղապահ անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև պլանային վերանորոգման համար զենքի և ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն»։