Նախորդ տարեվերջին կառավարության համապատասխան որոշումով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ նոր, կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական աշխատանքների հսկողությամբ, տեխնիկական բնութագրերի կազմամբ մինչև ատոմակայանի շահագործման հանձնելը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Արդեն կա հաստատված բյուջեն, աստիճացուցակ, առաջիկայում համալրումներ կանենք: Ժամկետի մասով առավելագույն ենք անում հասցնելու ուղղությամբ, ժամկետը մեծապես կախված է այն մոդելից, որը կընտրենք, որովհետև այդ մոդելների կառուցման մեջ էլ ժամանակային էական տարբերություններ կան։ Ես ասացի, որ ոչ միայն ռուսական, այլև այլ երկրների ատոմակայանների առաջարկներ են քննարկվում, վերջնականը դեռ չկա: Վերջնական առաջարակ կառավարությանը պետք է անի այն կազմակերպությունը, որը տարեվերջյան որոշմամբ հիմնվել է և առաջիկայում այդտեղ էլ հաստիքային համալրումներ կանենք»,- ասաց նախարարը։