Ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է Աթենքի կենտրոնում գտնվող բանկի մոտ, տեղեկացրել է ERT հունական հանրային հեռուստատեսությունը։
Ռումբի պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հունվարի 25-ի գիշերը, ժամը 3.30-ին։ Չարագործները գազային ռումբը դրել են Տրիոն Իերարխոնի փողոցում գտնվող բանկի մուտքի մոտ (Պետրալոնի շրջան) եւ այն ակտիվացրել դետոնատորի օգնությամբ։
Պայթյունի հետեւանքով նյութական վնաս է պատճառվել բանկի ճակատամասին, գոյացել է 38 սանտիմետր երկարությամբ եւ 5 սանտիմետր խորությամբ փոս։ Վնասվել են պայթյունի տեղում կայանած մեքենան եւ հարեւան խանութը, որի պատուհանները կոտրվել են։ Հակաահաբեկչական ծառայությունը հետաքննություն է սկսել։