«Ասում են՝ ծառ եք կտրում», «Հեռացվել է 59 թեղ...

Ցավոք սրտի, այնտեղ, ուր կտրել ենք ծառերը, դիմացի հատվածում մի քանիսը մնացել են, դրանք թեղիներ են, կարող են տեսնել, թե ինչ ծառեր ենք կտրում։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ պատասխանելով քաղաքապետ Ավինյանի դիտարկմանը, թե ասում են՝ դուք ծառեր եք կտրում  ու սակուռաներ եք տնկում ամենուրեք:

«Պարոն քաղաքապետ, այդ հիվանդ թեղի տեսակի ծառատեսակները, որոնք դեռևս 22 թվականից ներառված էին ծրագրի մեջ՝ փոխարինման համար, և արդյունքում այդ փողոցում երկու օրվա ընթացքում մեզ հաջողվել է բերել ջրագիծ, անցկացնել բոլորովին նոր ոռոգման համակարգ: Հեռացվել է 59 թեղի տեսակի, նորից եմ կրկնում ծեր, փտած, գրեթե սաղարթ չձևավորող ծառատեսակներ, այդ 59-ի փոխարեն տնկվել է 82 կատալպա գնդաձև ծառատեսակ, որոնք իրենց չափսերով ավելի մեծ են, քան տնկվել են Թումանյան փողոցում»,- ասաց Բեգոյանը:

Վերջինս նշեց, որ սրանք մոտ 15 տարեկան ծառեր են: «Կարծում եմ՝ հենց այս տարի այդ, որ անընդհատ աղաղակվում է այդ ստվերի հարցը, այդ ծառերը կունենան բավականին ստվեր, ինչ վերաբերվում է դրանց գնդաձևությանը: Կարծում ենք, որ ինչպես կառավարության շենքի կամ Հանրապետության հրապարակի ամբողջ տարածքում գնդաձև ծառատեսակներ տնկվել հատուկ, որպեսզի չփակվի այդ ճարտարապետական կոթողների արտաքին տեսքերը, այնպես էլ այդ շենքերը գեղեցիկ են նաև իրենց կողքերից և ետնամասից, հետևաբար նույն մոտեցումը ցուցաբերվել է նաև կառավարության շենքի ամբողջ հարող տարածքով»,- ասաց նա: