Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Հոկտեմբերի 12, 2022
Տարածել՝
Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում`մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: