Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժ...

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։

Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

Տուժածներ չկան։ Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։