Աշոտյանը 15 ամսվա ազատազրկումից հետո շարունակ...

Այսօր համացանցում է հայտնվել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ավատարը, որ ստեղծվել է Արհեստական բանականության միջոցով։

«Ինչպես հայտնի է, Աշոտյանը 15 ամսվա ազատազրկումից հետո շարունակում է ենթարկվել  քաղաքական հետապնդման եւ այժմ գտնվում է տնային կալանքի ռեժիմում։

Դատավորի դրած արհեստական սահմանափակումների պատճառով Աշոտյանը զրկված է ԶԼՄ-ների հետ ուղիղ աշխատելու հնարավորությունից՝ բացի դատարանի նիստերի դահլիճում ոտքի վրա կարճ շփումից։

Ուստի ավատարի միջոցով Աշոտյանի համակիրները փորձելու են որոշակի այլընտրանքային կոմունիկացիայի հնարավորություն ստեղծել հասարակության հետ։

Ի դեպ, սա մեզ հայտնի առաջին դեպքն է, երբ Հայաստանում քաղաքական գործունեության համար գործիչները մարմնավորվում են ավատարով»,- ասվում է հաղորդագրությունում: