Ես կցանկանայի, որ հարցաքննությունների ռեժիմն ավելի արագ լիներ, որպեսզի մենք ավելի շատ մարդկանց կարողանայինք հարցաքննել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ Աշոտյանի խափանման միջոցի ընտրության հարցը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքան վկաներ կհասցնեն հարցաքննել. «Մեր խնդիրն է շատ վկաներ հարցաքննել մինչև դեկտեմբեր, երբ կլինի խափանման միջոցի ընտրման նոր քննարկում։ Մենք շարունակում ենք պնդել, որ անազատության հետ կապված խափանման միջոցները, նաև տնային կալանքը, այս փուլում անհրաժեշտ չեն»։



