Աշնանը Երևանում կլինեն ZhongTong մակնիշի նոր...

Մենք շարունակում ենք երևանյան ուղեգծերը մարդկանց համար հարմարավետ ու ժամանակակից տրանսպորտով փոխարինելու գործընթացը։ Այս մասին իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Աշնանը Երևանում կլինեն ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուսներ՝ 12 մետր երկարությամբ:

Տրոլեյբուսների բարձր տեղատարողությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի արդյունավետ և հարմարավետ ծառայություններ մատուցել երևանցիներին»,.- նշել է նա: