Աշխատանքային խումբ է մեկնել Մարալիկ` հանդիպել...

Առողջապահության նախարարությունը հետևում է Մարալիկում ծավալվով իրադարձություններին, որտեղ ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ առողջապահության նախարարության աշխատանքային խումբը մեկնել է Մարալիկ` հանդիպելու բուժանձնակազմին»,- գրել է նա: