Սերբիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2022-2023 թթ. ուսումնական տարվա համար հայտարարել է «Աշխարհը Սերբիայում» ծրագրի մեկնարկը, որի շրջանակում Սերբիայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակ:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 24-ը ներառյալ` երկուշաբթի-ուրբաթ օրերին ժամը 10:00-17:00-ն, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Ծրագրին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին: