Աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետևանքո...

Անվտանգության առումով, եթե Հայաստանից խոսենք, որևէ անվտանգության մասին չի կարելի խոսել, որովհետև չկա որևէ անվտանգային համակարգ։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, ասուլիսի ընթացքում հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Ազգային ժողովի նախագահը 3 տարի հետո որոշեց, որ այսօր հայտարարի, որ մինչև մայիս Կապանում կբացվի Ռուսաստանի հյուպատոսությունը։ Չգիտես ինչու որոշոցին նոր դա ասել։ Ենթադրվում է, որ աշխարհում տեղի ունեցող այս գործընթացների հետևանքով այս իշխանությունները մնացել են լրիվ անտեր՝ աշխարհաքաղաքական առումով, և փորձում են հիմա նորից ռուսների հետ սիլի-բիլի անեն։ Դա նկատվում է նաև արևմտյան ուժերի ռեակցիայից, որոնք երկար ժամանակ այս իշխանության հենարաններից մեկն էին, հիմա ամենաուժեղ քննադատողներն են»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։