Աշխարհի բանկերը կարող են մինչև 200 հազար աշխա...

Աշխարհի բանկերը մինչև 200 հազար աշխատատեղ կկրճատեն առաջիկա երեքից հինգ տարիների ընթացքում այն պատճառով, որ արհեստական ​​ինտելեկտը (ԱԻ) կսկսի կատարել այն խնդիրները, որոնք ներկայումս կատարում են մարդիկ:

Այդ գնահատումները ներկայացրել  է Bloomberg գործակալությունը։

Տեղեկատվական և տեխնոլոգիական ծառայությունների ղեկավարները, որոնք մասնակցել են Bloomberg Intelligence-ի (BI)  հարցմանը, հայտնել են, որ սպասում են իրենց հաստիքների միջին հաշվով 3%-ով կրճատման: BI-ի ավագ վերլուծաբան Տոմաշ Նոթցելը կարծում է, որ առավել մեծ ռիսկի կենթարկվեն բեկ-օֆիսների,  ռիսկերի վերահսկման վարչության և գործառնական բաժինների աշխատակիցները: «Ցանկացած աշխատանք, որը կապված է անփոփոխ, կրկնվող խնդիրների հետ, գտնվում է ռիսկի գոտում», - ասել է նա:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ոլորտում տեղի կունենան փոփոխություններ, որոնք կհանգեցնեն եկամուտների բարձրացման։