«Իսրայելա-պաղեստինյան նոր պատերազմը անկախ մեզանից բերելու է համեմատություններ Արցախյան պատերազմի և մեր իրավիճակի հետ», - ասում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և օրինակ բերում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրառումը։
«Աշխարհի ամենաարդիական հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը խոցվում է ոչ պետական կազմավորման կողմից արձակած հռթիռներով:
Իսկ մեզ` 2 պետության ու համաշխարհային հայկական ցանցի գոյության պայմաններում ուզում են համոզել, որ ամեն ինչ ավարտված է»,- գրում է ընդդիմադիր պատգամավորը։



