Վլադիմիր Պուտինն Աշխաբադում բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է RIA Novosti-ն։
Ինչպես հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սպասվում է լուրջ խոսակցություն, պետությունների ղեկավարները կանդրադառնան երկկողմ հարաբերություններին և կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Սրանք Ռուսաստանի և Իրանի նախագահների առաջին դեմ առ դեմ բանակցություններն են Փեզեշքիանի ընտրությունից հետո։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են Պեսկովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։