
Ասֆալտով հպարտացող իշխանությունը մատը մատին չի տվել Գյումրու կարևոր փողոցները հիմնանորոգելու ու պատշաճ վիճակում պահելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրիում «Մայր Հայաստան»—ի ավագանու թեկնածու Դերենիկ Մալխասյանը:
«Տեսանյութով ֆիքսել եմ Գյումրու ծանրաբեռնված փողոցներից՝ Ղանդիլյան ու Մուսայելյան (49) փողոցների անթիվ փոսերից մի քանիսը։ Սրանք այն փողոցներն են, որոնք քաղաքի հարավային մուտքը կապում են արևելյան մուտքի հետ, այս փողոցներով մարդիկ մեքենաները ջարդելով հասնում են նաև Գյումրու մաքսատուն։ Այդ մաքսատունը միլիոնավոր դոլարների եկամուտ է ապահովում պետական բյուջեի համար։ Բայց ասֆալտով հպարտացող իշխանությունը մատը մատին չի տվել այս կարևոր փողոցները հիմնանորոգելու ու պատշաճ վիճակում պահելու համար։ Ժամանակ առ ժամանակ փոսալցումներ է արվում, բայց այնքան է կարկատած, որ փողոցների վրա հարթ տեղ չկա»,-գրել է նա: