Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը կորցրեց իշխանությունը օտարերկրյա պետությունների դավադրության հետեւանքով։ Այսպիսի կարծիք է հայտնել Asr-e Iran իրանական թերթը։
Պարբերականը Սիրիայում քաղաքական ռեժիմի փոփոխության հարցում այլ երկրների շահագրգռության գլխավոր պատճառ է համարում Ասադի կողմից իրանական «Դիմադրության առանցքի» աջակցությունը։ Դրա մեջ են մտնում Թեհրանի տարածաշրջանային դաշնակիցները, որոնք իրենց նպատակն են հայտարարում Պաղեստինի ազատագրումն իսրայելական օկուպացիայից. պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, լիբանանյան «Հեզբոլլահը», իրաքյան «Իրաքի իսլամական դիմադրությունը», Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը։ Ավելի վաղ «Դիմադրության առանցքը» օգնություն է ցուցաբերել Սիրիայում «Իսլամական պետության «կողմնակիցների ոչնչացման գործում։
Միեւնույն ժամանակ, թերթը նշել է, որ Սիրիայի նախկին նախագահի «գլխավոր եւ ահավոր սխալը» «հասարակության պահանջների անտեսումն էր», որի հետեւանքով նա կորցրեց սիրիացի ժողովրդի աջակցությունը։