Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համա...

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար հաստատել է մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցների համաձայնագիր

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի կենտրոնական բանկը։ 

«Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար) նոր 36-ամսյա «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (SBA) համաձայնագիրը Հայաստանի համար։

Համաձայնագիրն ուղղված է բարեփոխումների շարունակականության ու մակրոտնտեսական կայունության ապահովմանը և արտաքին ռիսկերից ապահովագրությանը»,– նշված է ԿԲ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Վարկային միջոցների համաձայնագրի հաստատման մասին ԱՄՀ հաղորդագրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: