Արթուր Վանեցյանը Չեչնիայում է

Գրոզնիի հանդիսությունների «Սաֆիա» պալատում ամփոփել են ուժային ստորաբաժանումների մարտավարական հրաձգության VII բաց առաջնության արդյունքները: Առաջնությունը նվիրված էր Չեչնիայի առաջին նախագահ Ահմատ-Խաջի Կադիրովի հիշատակին:

Մասնակիցներին պարգևները հանձնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Պարգևատրության հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Այս մասին տեղեկացրել է Չեչնիայի կառավարության պաշտոնական կայքը: