Արթուր Վանեցյանի ազատ արձակման դեմ դատախազութ...

Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ազատ արձակման դեմ դատախազության բողոքը, այս մասին Aysor.am-ին ասաց Արթուր Վանեցյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Արթուր Վանեցյանը ձերբակալվել էր ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում։

ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, դատարանը, սակայն, բավարարել էր Վանեցյանի պաշտպանների բողոքն ու ԱԱԾ նախկին տնօրենն ազատ էր արձակվել։

Նոյեմբերի 14-ին Վանեցյանը կրկին ձերբակալվել էր, ինչը փաստաբանները որակել էին «խայտառակ քաղաքական հետապնդում»։

Նա ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ հանցակից լինելը, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացումը նախապատրաստելը և  35-305-րդ հոդվածով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը նախապատրաստելը) նախատեսված կասկածանքի հիման վրա:

Նոյեմբերի 15-ին Վանեցյանն ազատ արձակվեց։