Արթուր Սարգսյանի վերաբերյալ գործը դատարանում...

Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։

Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այն քննվելու է Սյունիքի մարզի իրավասության դատարանում։ Քրեական գործը քննելու է դատավոր Գնել Գասպարյանը:

Մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս 6 անձ՝ Ավետ Սարգսյանը, Սեյարն Արիստակեսյանը, Գոռ Մանուչարյանը, Գրետա Թունյանը, Նունե Գասպարյանը եւ Վարդան Իվանյանը։