
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի հարցով դատական նիստն ավարտվել է: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Այս մասին այսօր՝ հոըւլիսի 9–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Արթուր Սարգսյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանը։ Նա նշեց, որ Արթուր Սարգսյանի կալանքի վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա 2 կամ 3 ժամ անց։ «Ես կարծում եմ, որ մեղադրանքի հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէ»,–ասաց պաշտպանը։ Արթուր Սարգսյանը դատարանում հայտարարել է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Փաստաբանական խումբը դատավորին բացարկի միջնորդություն է ներկայացրել, սակայն մերժվել է։ Նշենք, որ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին: Արտակ Կարապետյանը գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանավորած դատավորն Է։