Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերա...

Հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմից հաղորդում են, որ վթարը վերացվել է։

Տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ: