Արծվանիկի պոչամբարի խողովակաշարից արտահոսք է...

Կառավարության նիստից հետո Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպի պոչամբար գնացող խողովակաշարի վթարին.«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարից արտահոսք է եղել և հոսքաջրերը լցվել են Ողջի գետը, անմիջապես պոչամբարից չի: Տեսչական մարմինը տեղում է եղել: Նմուշներ է վերցրել, Առողջապահության նախարարությունը նույնպես տեղում է: Ամեն մեկն իր մասով գործը կանի: Բնապահպանական օրենսդրությունը սահմանում է այն պատիժների չափը, վնասների փոխհատուցման չափը, որը որ կհաշվարկենք ու կներկայացնենք»:

Նա հավելեց, որ բնապահպանական օրենսդրությամբ ջրի աղտոտման համար վնասների փոխհատուցման շատ ծիծաղելի չափեր են նախատեսված. «Ներկայումս մենք վերանայում ենք այդ համակարգը, պատիկներով ավելացվելու է: Նախկինում էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը, ասենք, 500 հազար դրամ և դրանով փակվել է»: