Արծրունն ու Ջալա՞լն է զինվորականներին ատեստավ...

Կվստահե՞ք այն դալլաքին, ով թրաշելուց հաճախորդի երեսը կտրում, արյունլվիկ է անում։ Ձեր դեմքը դեմ կտաք ու կասեք՝ վարպետ թրաշի՞ր, երբ դեռ նախորդ անգամվա վերքերը չեն սպիացել։ Ես ամենամեղմ օրինակն եմ բերում։ Բոլորս ականատես ենք , որ հայաստանյան «ռազմական բարձրագույն դալլաքները» ինչ սև են բերել Հայաստանի, հայ ժողովրդի գլխին։ 44- օրյա պատերազմը տանուլ տալուց, «գլխավոր դալլաքապետի» կողմից կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելուց, Արցախը համարյա « դա խազ» հանձնելուց, Հայաստանը «թշնամու բոստան» դարձնելուց, տասնյակ հազարավոր զոհեր, հաշմանդամներ, գերիներ տալուց հետո նրանք որոշել են, որ իրենք բարձրակարգ մասնագետներ են և պետք է զինված ուժերում ատեստավորում անցկացնեն ու որոշեն, թե ում աշխատավարձը կամ հավելավճարը ինչքանով բարձրացնեն։ Այսինքն զինվորականությանը պետք է հավելավճար տրամադրեն ատեստավորում անցնելու հանգամանքով։


Ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է ատեստավորում անցկացնելու։ Պարտված գերագույնությու՞նը, թե՞ զինվորականությունից գաղափար չունեցող գերագույնությունը։ 44- օրյա պատերազմի պարտությունը փորձում էր կոտրվել զինվորականության վրա։ Արդյո՞ք դա նպատա՞կ չունի իմիտացիա ստեղծել, որ պատերազմի խայտառակ պարտության համար զինվորն է մեղավոր և ոչ թե բարձրագույն գերագույն հրամանատարությունը։ Հենց այդ նպատակով էլ ատեստավորում են անցկացնում, որ իրենց  հեզ կամակատարներին գումար «տրամադրեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում