Արթիկի քաղաքապետը ճոճանակ ու վարագույր է գնել...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի վերջին գնումները մեկը մյուսից ուշագրավ են։

Համայնքապետարանը, համաձայն ՀՀ պետական գնումների կայքի, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար մարտի 21-ին 1 մլն 848 հազար դրամ արժողությամբ շերտավարագույրներ է ձեռք բերել։ Վարագույրների ընդհանուր քանակը եղել է 210-ը, իսկ մեկ հատի արժեքը կազմել է 8 հազար 800 դրամ։

Սրան զուգահեռ Արթիկի համայնքապետարանը, Արթիկ համայնքի կարիքների համար, ավելի էժան գին՝ 1 մլն 264 հազար դրամ է հատկացրել Պեմզաշեն բնակավայրի այգու խաղահրապարակի սարքավորումների ձեռքբերման համար։ Այս գումարով գնվել է 4 ճոճանակ, մեկ բասկետբոլի ցանց, խորանարդ՝ խաղահրապարակի սարքավորումներ։

«Հրաբուխ» ՍՊԸ-ն, որից գնել են մանկական խաղահրապարակի գույքը, փայտե նստարանների մատակարարման մրցույթին է նաեւ մասնակցել Եղվարդ համայնքում։ Իսկ շերտավարագույրներ մատակարարած ընկերությունը մասնակցել է նաեւ շերտավարագույրներ մատակարարելու այլ մրցույթների: Օրինակ՝ ընկերությունը դիմել է պաշտպանության նախարարությանը՝ գնման բաց մրցույթին մասնակցելու համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: