Վերջապես նաև բարի լուրեր՝ առողջապահության ոլորտից: Արտամարմնային բեղմնավորման եղանակով Արցախում ծնվել է երկրորդ երեխան։ Այս մասին ռեպորտաժ է պատրաստել Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։
Արտամարմնային բեղմնավորման ծրագիրը սկսել է գործել 2013 թվականից: «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը» համագործակցել է, մասնավորապես, «Արագիլ» բարեգործական կազամակերպության հետ, որի աջակցությամբ 24 անպտուղ զույգ Արցախում զգացել է ծնող դառնալու բերկրանքն ու երջանկությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։



